Կիպրոսը սատարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին։ Այս մասին մայիսի 19-ին Երևանում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն։
Նա հույս է հայտնել, որ խաղաղության պայմանագրում նշված ստորագրված կետերը հնարավոր կլինի կյանքի կոչել։
Ըստ Դիմիտրիուի, խաղաղության պայմանագիրը կօգնի նաև Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելուն։
«Երբ խաղաղություն կա, յուրաքանչյուր երկիր բարգավաճում և զարգանում է»,- հավելել է Կիպրոսի խորհրդարանի ղեկավարը։