Telegram-ում և
Twitter-ում շրջանառվում
են
բացարձակապես
անհիմն
մեղադրանքներ,
թե
իբր Ֆրանսիան միջամտել է Ռումինիայի
նախագահական
ընտրություններին։ Ֆրանսիան
կտրականապես հերքում է այդ մեղադրանքները և բոլորին կոչ է անում գործել
պատասխանատու կերպով և հարգել ռումինական ժողովրդավարությունը: Այս մասին
հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն:
«Ռումինիայում անցյալ տարվա դեկտեմբերին
կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլը ինքնիշխան կերպով չեղյալ է հայտարարվել
Ռումինիայի իրավասու մարմինների կողմից՝ Ռուսաստանի հետ կապված սուբյեկտների
կողմից իրական թվային և ֆինանսական միջամտությունից հետո։
Ռումինական իշխանությունների և Եվրոպական
հանձնաժողովի կողմից անցկացված հետագա հետաքննությունները հաստատել են այս
միջամտության լրջությունը, այդ թվում՝ TikTok-ի ալգորիթմի մանիպուլյացիայի
առումով։
Այս համատեքստում Ֆրանսիայի դեմ վերջերս
հնչած մեղադրանքները պարզապես շեղող միջոց են՝ Ռումինիայի գործերին միջամտելու
իրական սպառնալիքների ֆոնին։ Ֆրանսիան Ռումինիայի բոլոր քաղաքական գործիչներին կոչ
է անում ցուցաբերել պատասխանատվություն և պաշտպանել ժողովրդավարությունը»,- ասվում
է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Դրանում հիշեցվում է, որ Ֆրանսիան, որպես
գործընկեր և բարեկամ, Ռումինիայի կողքին էր նրա՝ ԵՄ-ին անդամակցության,
բարեփոխումների, Շենգենյան գոտի մտնելու և առաջընթացի ժամանակ. «Այդ թվում՝ իր
անվտանգության համար, օրինակ՝ մեր զինվորներին ուղարկելով Ուկրաինա Ռուսաստանի
ներխուժման մեկնարկից հինգ օր անց՝ 2022 թվականի փետրվարին։
Ֆրանսիայի մասին ստելը, նրան վիրավորելը
նշանակում է ոչնչացնել այս պատմությունը»։