Իրանը հայտարարել է, որ կհարստացնի ուրան նույնիսկ առանց ԱՄՆ-ի հետ համաձայնագրի

Իրանը կհարստացնի ուրանը անկախ նրանից՝ համաձայնագիր կկնքվի՞ Միացյալ Նահանգների հետ, թե՞ ոչ, կիրակի օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«ԱՄՆ-ն հետաքրքրված է երաշխիքներով, որ Իրանը ձեռք չի բերի միջուկային զենք։ Մենք պատրաստ ենք լուրջ երկխոսության՝ այս արդյունքը հավերժ ապահովելու համար լուծման հասնելու նպատակով։ Սակայն ուրանի հարստացումը Իրանում կշարունակվի՝ անկախ նրանից՝ համաձայնագիր կկնքվի, թե ոչ», – գրել է Արաղչին սոցիալական ցանցերում։

Նրա խոսքերը հնչել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտարարեց, որ Վաշինգտոնը «չի թույլատրի Իրանին ուրանի հարստացում»։

Leave a Comment