Կոնտեն ու Ինձագին բաց կթողնեն իրենց թիմերի վերջին հանդիպումներն Ա Սերիայում

Իտալիայի առաջնության 37-րդ տուրում «Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն և «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կարմիր քարտեր ստացան։

Կոնտեն հեռացվեց խաղադաշտից «Պարմայի» (0:0) հետ հանդիպման 90+1-րդ րոպեին, իսկ Ինձագին՝ «Լացիոյի» (2:2) հետ հանդիպման 88-րդ րոպեին։

Այսպիսով, երկու մարզիչներն էլ բաց կթողնեն եզրափակիչ տուրը, որում կորոշվի երկրի չեմպիոնը։

«Նապոլին» 79 միավորով մրցաշարային աղյուսակում առաջին տեղում է, իսկ «Ինտերը»՝ 78 միավորով երկրորդ տեղում։

Վերջին 38-րդ տուրում «Նապոլին» կընդունի «Կալյարիին», իսկ «Ինտերը» կհանդիպի «Կոմոյի» հետ։ Երկու հանդիպումներն էլ կկայանան մայիսի 25-ին։

Leave a Comment