Ուզում եմ Աննային հարցնել՝ ցույց տուր քո դաստիարակած երեխաներին. դստիարակածդ Աշոտիկ ու Մարիամիկ չի՞

Դաստիարակածդ Աշոտիկ ու Մարիամիկ չի՞

Լրագրող, վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը ևս անդրադարձել է Աննա Հակոբյանի՝ մարդկանց ոջիլ ու տխմար անվանող գրառումներին։

«Աննա Հակոբյանին ընդհանրապես չեմ անդրադառնում։ Նա այդքան արժանիք չունի, որ իր մասին խոսեմ։ Բայց այդ կինը անպարկեշտ բառերով է խոսել մի արժանավոր մարդու’ Տաթևիկ Վիրաբյանի մասին’ նրան անվանելով «ոջիլ»:

Տաթևիկը նվիրյալ հայրենասեր կին է, ով ապրել է Արցախում, պայքարել է, ու հանուն Արցախի զոհվել է նրա եղբայրը։

Լինելով երկրի ամենաբարձր պաշտոնյայի կինը’ Աննա Հակոբյանը «ոջիլ» է անվանում իր երկրի քաղաքացուն միայն նրա համար, որ քննադատում է իրենց։

Ես հասկանում եմ, որ Աննա Հակոբյանին հարազատ է ոջիլը։ Ի վերջո, ով ինչ միջավայրում ապրում է, ինչ տեսակով շրջապատված է, դրանք էլ հարազատ են նրան։ Մարդը ոջիլից բացի ուրիշ բան չի տեսել, բա ի՞նչ անվաներ։

Ռուսներն ասում են’ ամեն մարդ մտածում է իր փչացածության մակարդակով։

Իսկ այ, որ Աննա Հակոբյանը կպնում է մեր Տաթևի ծնողական կարողություններին՝ ափսոսանք հայտնելով, որ Տաթևը երեխաներ է դաստիարակում, ուզում եմ Աննային հարցնել՝ ցույց տուր քո դաստիարակած երեխաներին։

Դաստիարակածդ Աշոտիկ ու Մարիամիկ չի՞։

Շմայսը վատ մարդ չի, բայց մի բան վատ է արել»:

Leave a Comment