Կոբախիձե. ԱՄՆ-ն խնայել է 2.5 միլիարդ դոլար՝ Աֆղանստանում և Իրաքում Վրաստանի շնորհիվ

ԱՄՆ-ն խնայել է 2,5 միլիարդ դոլար՝ շնորհիվ վրացական զորքերի մասնակցության Աֆղանստանում և Իրաքում իրականացվող առաքելություններին։ Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Ամերիկյան կողմը խնայել է 2,5 միլիարդ դոլար՝ շնորհիվ Աֆղանստանում և Իրաքում առաքելություններին մասնակցության։ Միևնույն ժամանակ, ամերիկյան բյուջեից մեր երկրին տրամադրված իրական ամերիկյան օգնությունը շատ ավելի քիչ է, քան 2,5 միլիարդ դոլարը», – ասել է Կոբախիձեն։

Վրաստանի կառավարության ղեկավարը ընդգծել է, որ նկատի չունի այն գումարը, որը Վրաստանին հատկացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի միջոցով «օգնության քողի տակ»։ Վրաստանի վարչապետի խոսքով՝ այս կազմակերպությունների միջոցով հատկացված գումարը ծախսվել է «երկրում անկարգությունների» վրա։

Leave a Comment