Մերցը, Մակրոնը և Սթարմերը կհամաձայնեցնեն դիրքորոշումները Թրամփի հետ՝ Պուտինի հետ հանդիպումից առաջ

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ, նախքան վերջինս կզանգահարի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին։

«Մենք համաձայնեցինք, որ կրկին կխոսենք Ամերիկայի նախագահի հետ՝ այս հեռախոսազրույցի նախապատրաստման համար։ Մենք միայն կարող ենք հույս ունենալ, որ հետագա առաջընթաց կլինի», – Հռոմում լրագրողներին ասել է Մերցը՝ Հռոմի պապ Լևոն XIV-ի գահակալության արարողության շրջանակներում։

Նրա խոսքերը մեջբերում է Գերմանիայի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։

«Ես խոսել եմ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, այդ թվում՝ վաղվա հեռախոսազրույցի մասին», – ասել է կանցլերը։

Leave a Comment