Մայիս 18,2025 19:57
Իրանագետ Արտյոմ Տոնոյանի Caspian Frontiers տելեգրամյան ալիքում կարդում ենք․
Իրանի ԶՈւ պատվիրակությունը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու «Արաքս-2025» (ադրբ. Araz-2025) ԱՀ-ԻԻՀ համատեղ զորավարժությանը։
Ըստ կողմերի պաշտպանական գերատեսչությունների տարածած պաշտոնական հաղորդագրությունների՝ զորավարժությունը նպատակ ունի խորացնել ռազմական ոլորտում երկու երկրների համագործակցությունը։
Հարկ է նշել, որ նույն անվամբ համատեղ զորավարժություն կողմերն անցկացրել են նաև 2024թ. նոյեմբերին (Araz-2014)։
Գրառմանը կցված տեսահոլովակը վերցվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքից։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)