Իրանի, Կատարի և Օմանի արտաքին գործերի նախարարները կիրակի օրը համատեղ հանդիպում և բանակցություններ են անցկացրել Թեհրանի երկխոսության ֆորումի շրջանակներում, հաղորդում է Իրանի պետական IRIB հեռուստաալիքը։
«Իրանի, Օմանի և Կատարի արտաքին գործերի նախարարները եռակողմ հանդիպում են ունեցել Թեհրանի երկխոսության ֆորումի շրջանակներում։ Բանակցությունների թեմաներն են եղել Մերձավոր Արևելքի տարածաշրջանում վերջին զարգացումները, ինչպես նաև Իրանի, Կատարի և Օմանի միջև երկկողմ համագործակցությունը», – ասվում է հայտարարության մեջ։
Կիրակի առավոտյան Իրանի մայրաքաղաքում բացվել է Թեհրանի երկխոսության ֆորումը։ Միջոցառումը տեղի է ունենում Իրանի արտաքին գործերի նախարարության քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնում և մասնակցում են բարձրաստիճան պաշտոնյաներ ինչպես Իրանից, այնպես էլ Մերձավոր Արևելքից։