ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկուշաբթի՝ մայիսի 19-ին, հեռախոսազրույց կունենա Վլադիմիր Պուտինի հետ, ապա կզանգահարի Վլադիմիր Զելենսկիին և ՆԱՏՕ-ի դաշնակիցներին։
Թրամփի՝ Truth Social սոցիալական հարթակում արված գրառման մեջ ասվում էր, որ Պուտինի հետ զրույցը տեղի կունենա երկուշաբթի՝ ժամը 10:00-ին: Սպիտակ տան ղեկավարը չի նշել, թե որ մայրաքաղաքի ժամանակի մասին է խոսքը, սակայն հավանական է, որ նա նկատի ունի Վաշինգտոնի ժամանակը, գրում է BBC-ին։
Մոսկվայում ժամը 10:00-ին Վաշինգտոնում երեկոյան ժամը հինգը կլինի։ Զանգի թեման կլինի «արյունահեղության» դադարեցումը։
«Դրանից հետո կխոսեմ Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ, ապա՝ ՆԱՏՕ-ի տարբեր անդամների հետ», — շարունակել է Թրամփը։
«Հուսով եմ՝ արդյունավետ օր կլինի, կկնքվի հրադադար, և այս շատ դաժան պատերազմը, պատերազմ, որը երբեք չպետք է սկսվեր, կավարտվի», — նշել է Թրամփը իր գրառման մեջ։