Պեսկովը հաստատել է, որ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը պատրաստվում է

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը TASS-ին հաստատել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների միջև հեռախոսազրույց է պատրաստվում։

«Հեռախոսազրույցը նախապատրաստվում է», – ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, որը հայտարարել էր մայիսի 19-ին Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու մտադրության մասին:

Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ մայիսի 19-ին, զրույց կունենա Պուտինի հետ։ Թեմաների շարքում ԱՄՆ նախագահը նշել է ուկրաինական կարգավորման և առևտրի հարցերը։ Թրամփը հավելել է, որ Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցից հետո կզրուցի Վլադիմիր Զելենսկիի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հետ։

Leave a Comment