ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատել ԱՄՆ-ի հետ ուկրաինական կարգավորման հարցում՝ նշելով նաև Վաշինգտոնի դրական դերը Կիևում՝ Ստամբուլում բանակցությունները վերսկսելու առաջարկի ընդունման հարցում, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը։
Նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել շաբաթ օրը։
«Լավրովը նշել է Միացյալ Նահանգների դրական դերը, որը նպաստել է նրան, որ Կիևը, ի վերջո, ընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ստամբուլի բանակցությունները վերսկսելու առաջարկը։
Նա հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ աշխատանքը ամերիկացի գործընկերների հետ այս համատեքստում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հայտարարության մեջ։