Հրդեհ Վանաձորի շենքերից մեկում. տարհանվել է 15 բնակիչ


Մայիսի 17-ին՝ ժամը 09:27-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի շենքերից մեկի շքամուտքում ծուխ է նկատվում։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Գրիգոր Լուսավորչի փողոցի շենքերից մեկի առաջին և երկրորդ հարկերի միջակայքում էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվել։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։40-ին, մարվել՝ 09։43-ին։


Այրվել է առաջին և երկրորդ հարկերի միջակայքում գտնվող էլեկտրական հաշվիչների վահանակը (15 հաշվիչ)։


Փրկարարները տարհանել են 15 բնակչի։


Տարհանված բնակիչներից մեկը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Դիտումների քանակ1

Leave a Comment