17 Մայիսի 2025, 14:20
«Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը անցել է Բրազիլիայում անցկացվող T.I.F.A միջազգային փառատոնի մրցույթային փուլ: Այս մասին հայտնում է ֆիլմի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։
«5րդ ալիք» հեռուստաընկերության անձնակազմը 9 ամիս ուսումնասիրությունների արդյունքում պատրաստել է պատմավավերագրական ֆիլմ գեղարվեստական լուծումներով: Այն հայոց պատմության ոչ վաղ անցյալի` Կարսի անկման, Ալեքսանդրապոլի թուրքական տիրապետության տակ անցնելու օրերի պատճառների, թուրքական քարոզչական, դիվանագիտական ու կեղծ խաղաղության անվան տակ հայերին զիջումներ պարտադրելու մասին է։
Ֆիլմում օգտագործված է ժամանակի մամուլից վերցված հոդվածներ ու ժամանակակիցների վկայություններ։ Վկայություններով նկարագրված էր, թե ինչպես ընկավ Կարսը: