
Դիտում ՝ 22 371
Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է, եթե երկու երկրների պատվիրակությունների կողմից որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերվեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են փոխանակել հրադադարի պայմանների ցուցակները, աշխատանքներ են տարվում», — ասել է Պեսկովը:
Ռուսաստանը ընդհանուր առմամբ գոհ է Ուկրաինայի հետ բանակցություններից և պատրաստ է շարունակել շփումները։
Այս մասին Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների ավարտտից հետո հայտարարել էր ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։
Նրա խոսքով, Ռուսաստանն ու Ուկրաինան մանրամասն կներկայացնեն իրենց տեսակետները հնարավոր ապագա զինադադարի վերաբերյալ:
Մեդինսկին հայտնել էր, որ Ռուսաստանն ու Ուկրաինան շուտով կկատարեն 1000/1000 գերիների փոխանակում։
Կիսվել սոց․ ցանցերում