Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հերքել է Մոուրինյոյի հետ պայմանագիր կնքելու մասին լուրը

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հերքել է Ժոզե Մոուրինյուի՝ ազգային թիմը գլխավորելու մասին տեղեկությունը, հայտնում է Record-ը:

Ավելի վաղ նշվել էր, որ կողմերն արդեն նախնական համաձայնության են եկել, իսկ պայմանագիր կստորագրեն Ազգերի լիգայի որոշիչ հանդիպումներից հետո:

62-ամյա Մոուրինյուն գլխավորում է թուրքական «Ֆեներբահչեն», որը Թուրքիայի առաջնությունում երկրորդն է և 8 միավորով զիջում է առաջատար «Գալաթասարային»:

Leave a Comment