«Եվրատեսիլ»-ի եզրափակիչն՝ այսօր. Պարգը ելույթ կունենա 18-րդը – HayqNews

Այսօր կկայանա «Եվրատեսիլ-2025» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը։ Ելույթ կունենա 26 երկրի ներկայացուցիչ։ Հայաստանի ներկայացուցիչ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո։ 

Պարգի «Survivor» երգի  հեղինակներն են Թոմաս ՋիՍոնը (Լորինի «Tattoo» և «Euphoria» Եվրատեսիլի հաղթող երգերի հեղինակը) և Բենջամին Ալասուն (Նեմոյի «The Code» Եվրատեսիլի հաղթող երգի հեղինակը)։

«Ես ունեմ երգ «Առաջ», մեսիջն է՝ քայլել առաջ, չնայել դժվարություններին։ Ինձ թվում է՝  այս երգը դրա երկրորդ մասին է։ Միտքն այն է, որ չպետք է որևէ դեպքում հանձնվել, պետք է պայքարել ու գնալ առաջ։ Բոլորս էլ ունենում ենք դժվարություններ, բայց չպետք է կորցնենք մեզ, լույսը»,- ավելի վաղ ասել էր երգիչը։ 

Leave a Comment