Հունվար-մարտ ամիսներին Հայաստանում գրանցվել է 24 սպանություն, 18 սպանության փորձ․ «Ժողովուրդ»

Վիճակագրական բաց աղբյուրներից տեղեկանում ենք, որ Հայաստանում 3 ամիսների ընթացքում հանցագործության 11 հազար դեպք է արձանագրվել, որից 868-ը՝ առանձնապես ծանր։ Սա Հայաստանի բնակչության համար կարող է դառնալ մտահոգիչ վիճակագրություն։

Այս տարվա առաջին երեք ամիսներին հանրապետությունում գրանցվել է ավելի քան 11 հազար հանցագործություն, որից 1398-ը՝ ծանր, 868-ը՝ առանձնապես ծանր։

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ հունվար-մարտ ամիսներին Հայաստանում գրանցվել է 24 սպանություն, 18 սպանության փորձ, սեքսուալ բնույթի բռնի գործողության 25 դեպք։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment