Ասիայում կրկին գլուխ է բարձրացնում կորոնավիրուսը: Այդ հիվանդության ցուցանիշների կտրուկ աճ է արձանագրվել մի շարք երկրներում: Մեր հարևան պետություններում ևս կորոնավիրուսի նոր շտամը մասնագետների անհանգստության պատճառ է դարձել: Կրկի՞ն Չինասնանից. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Այդ թվում նաև Չինաստանից. մասնավորապես՝ ափամերձ շրջաններում է այժմ տարածվել կորոնավիրուսը և Հոնկոնգում ամենաբարձր ցուցանիշներն են: Բացի դրանից, մեծ աճ է նկատվում Թաիլանդում, Սինգապուրում:
«Բլումբերգ» գործակալությունը տեղեկացնում է, որ իշխանությունները դիմել են քաղաքացիներին՝ կոչ անելով կրկին կրել դիմակներ և վերսկսել զանգվածային պատվաստումը: Իսկ նրանց, ով արդեն պատվաստված է եղել, առաջարկում են վերապատվաստվել:
Հոնկոնգում կորոնավիրուսից վերջին մեկ ամսվա ընթացքում 30 մարդ է մահացել, Սինգապուրում օրական 130 մարդ է հոսպիտալացվում, մահացության ցուցանիշներն ավելի ցածր են, իսկ Թաիլանդում վերջին 4 ամսվա ընթացքում արձանագրվել է ավելի քան 55 հազար դեպք և տասնյակ մահացածների մասին է խոսք գնում, Լաոսում ևս վիրուսի աճ է նկատվում»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Ի՞նչ է ասում Առողջապահության միջազգային կազմակերպությունը: Հայաստնում ինչպիսի՞ցուցանիշներ են: Մեր հարևանների մոտ ինչպիսի՞ վիճակ է:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: