Ռեալն այսօր հնարավոր է պայմանագիր կնքի ամռան առաջին նորեկի հետ — Armsport.am

Իսպանիայի հավաքականի պաշտպամ Դին Հեյսենը մոտ է «Ռեալ Մադրիդի» հետ համաձայնության գալուն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մադրիդյան ակումբը կփորձի գնել «Բորնմուտի» պաշտպանի տրանսֆերը՝ ակտիվացնելով 50 միլիոն ֆունտ ստեռլինգի հրաժարագնի կետը։

Sky Sport-ի լրագրող Քավե Սոլեկոլի խոսքով՝ ֆուտբոլիստի ներկայացուցիչները վստահ են, որ այսօր կհամաձայնեցնեն պայմանագրի պայմանները։ Նման տեղեկություն է հայտնում նաև ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Իսպանացին կկնքի հինգ տարվա պայմանագիր և կմիանա «Ռեալ Մադրիդին»՝ մասնակցելու Աշխարհի ակումբային առաջնությանը։

Leave a Comment