Լուիս Էնրիկեն արձագանքել է Կառլո Անչելոտտիի՝ Բրազիլիայի հավաքականի մարզչի պաշտոնում նշանակմանը

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն արձագանքել է Կառլո Անչելոտտիի՝ Բրազիլիայի ազգային հավաքականի մարզչի պաշտոնում նշանակմանը։ Հիշեցնենք, որ իտալացի մասնագետը կսկսի աշխատել հունիսին՝ «Ռեալ Մադրիդից» հեռանալուց անմիջապես հետո։

«Չեմ կարծում, որ կա մեկ այլ մարզիչ, որն ունի Անչելոտիի նման տիտղոսների ցանկ։ Նա ջենտլմեն է խաղադաշտում և դրանից դուրս», – իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ Անչելոտտին կհեռանա «Ռեալ Մադրիդից»։ Նրան մադրիդյան ակումբում կփոխարինի Խաբի Ալոնսոն։ «Ռեալ Մադրիդը» այս մրցաշրջանում մնացել է առանց տիտղոսների։ «Սերուցքայինները» դուրս մնացին Չեմպիոնների լիգայից, պարտվեցին «Բարսելոնային» Իսպանիայի գավաթի եզրափակչում, իսկ մեկ օր առաջ կատալոնացիները ժամանակից շուտ դարձան երկրի չեմպիոն։

Leave a Comment