Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է ակումբից հեռանալու մասին:
«Ամեն անգամ, երբ «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում տեղ եմ զբաղեցնում պահեստայինների նստարանին, այլ զգացողություններ եմ ունենում: Հիմա էլ ոչինչ չի փոխվել:
Երբ ակումբից հեռանամ, դա կանեմ հանգիստ խղճով և խաղաղ, որովհետև արել եմ այն ամենը, ինչ կարողացել եմ:
Փայլուն ժամանակաշրջան էր ինձ համար: Ֆուտբոլը երբեք չի վերջանում: Իմ թիմերը միշտ էլ մինչև վերջին րոպեն փորձել են հաղթել»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Կառլո Անչելոտին պայմանագիր է կնքել Բրազիլիայի հավաքականի հետ, իսկ նրան փոխարինելու է Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն, որը մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է թիմից: