Ռոնալդուի նախկին թիմը հետևել է նրա որդու նորամուտին Պորտուգալիայի Մ15 հավաքականում

«Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտները հետևել են Կրիշտիանու Ռոնալդու կրտսերի նորամուտին Պորտուգալիայի Մ15 հավաքականում։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը:

Պորտուգալիայի ու Ճապոնիայի Մ15 հավաքականների միջև խաղն ավարտվել է պորտուգալացիների հաղթանակով՝ 4-1 հաշվով: 14-ամյա պատանին առաջին անգամ է հանդես եկել իր երկրի որևէ տարիքային հավաքականում:

Բրիտանական The Sun-ը ևս նշում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտները հետևել են իրենց նախկին աստղի որդու խաղին:

Leave a Comment