https://proffootball.am/wp-login.php?action=logout&redirect_to=https%3A%2F%2Fproffootball.am&_wpnonce=4dfc7052c4
Կարևոր տեղեկություն Ժերեմի Ֆրիմպոնգի ապագայի վերաբերյալ
Մրցաշրջանը դեռ չի ավարտվել, և «Լիվերպուլը» պատրաստվում է ամռան առաջին ձեռքբերումը կատարել։
Պրեմիեր լիգայի չեմպիոնները ժամանակ չեն կորցնում այս տրանսֆերային պատուհանում աշխատանքը սկսելու համար, և նրանց առաջին ձեռքբերումը գրեթե իրականացված է։
Ըստ հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ Ջերեմի Ֆրիմպոնգի՝ «Լիվերպուլ» տեղափոխության համար ընթացող բանակցություններն արդեն վերջին փուլում են և աստղային պաշտպանը շուտով կհամալրի մերսիսայդցիների կազմը՝ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին փոխարինելու նպատակով։ Ըստ աղբյուրի՝ Լիվերպուլյան ակումբը հոլանդացու համար կվճարի 35 միլիոն եվրո։