Պերեսը պահանջել է «Ռեալի» խաղացողներից հաղթել աշխարհի ակումբային առաջնությունը

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պահանջել է թիմի խաղացողներից հաղթել աշխարհի ակումբային առաջնությունը։ Այս մասին հաղորդում է Defensa Central-ը։

Ակումբի նախագահը բարկացած է Լա լիգայի 35-րդ տուրում «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո։ «Ռեալը» գործնականում զրկվել է Լա լիգան հաղթելու հնարավորությունից։

Պերեսը հույս ունի, որ «Ռեալն» անհաջող մրցաշրջանի վերջում կկարողանա հաղթել աշխարհի ակումբային գավաթը։

Հենց այդ նպատակով Պերեսն արել է ամեն ինչ, որ աշխարհի ակումբային առաջնության ժամանակ թիմի ղեկին լինի արդեն Չաբի Ալոնսոն։

Leave a Comment