«Մանչեսթեր Սիթին» Դե Բրույնեին փոխարինող է փնտրում «Բարսելոնայում»

Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Դանի Օլմոյին, գրում է ինսայդեր Մատեո Մորետոն:

Իսպանացի ֆուտբոլիստի տեղափոխությամբ հետաքրքրված է անգլիական թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան:

«Մանչեսթեր Սիթին» փոխարինող է փնտրում Կևին Դե Բրույնեին, որը 1 ամսից հեռանալու է ակումբից: Նրան փոխարինողը պետք է հաջող խաղա «10 համարի» դիրքում, կապի թիմի կիսապաշտպանությունն ու հարձակումը, ինչպես նաև եզրափակի գրոհներ կատարի:

Գվարդիոլան կարծում է, որ Օլմոն համապատասխանում է այդ դերին և իսպանացուն դարձրել է ակումբի առաջնային տրանսֆերային թիրախը:

Ընթացիկ մրցաշրջանում Օլմոն մասնակցել է «Բարսելոնայի» 36 խաղի, խփել է 11 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում:

Leave a Comment