Reuters. Ռուբիոն Ստամբուլում հանդիպել է բրիտանացի և ֆրանսիացի պաշտոնյաների հետ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուկրաինական պատվիրակության հետ հանդիպումից հետո հանդիպում է անցկացրել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ազգային անվտանգության խորհրդականների հետ՝ քննարկելու Ուկրաինայի և Իրանի հարցերը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ականատեսին։

ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Թուրքիայի միջև առաջին հանդիպումը տեղի է ունեցել ուրբաթ օրը Ստամբուլում։ Այժմ ընթանում է Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը:

«ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ստամբուլում հանդիպել է Մեծ Բրիտանիայի , Ֆրանսիայի և Գերմանիայի ազգային անվտանգության խորհրդականների հետ ՝ Ուկրաինայի և Իրանի հարցերը քննարկելու համար», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Leave a Comment