Կառլո Անչելոտին Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ», հաղորդում է Marca-ն:
«Ռեալի» ղեկավարները 65-ամյա Անչելոտիի հետ զրույցներում նրան 2026 թվականի ամռանը ակումբ վերադարձնելու հստակ ցանկություն են հայտնել: Անչելոտին ևս դեմ չէ հաջորդ տարի վերադառնալ մադրիդյան ակումբ: Թե ինչ կարգավիճակ կարող է ունենալ Անչելոտին «Ռեալ» վերադարձից հետո, հայտնի չէ:
Օրեր առաջ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան հայտարարել էր, որ իտալացու հետ մեկ տարվա պայմանագիր է համաձայնեցվել: Անչելոտին Բրազիլիայի ազգային հավաքականը կգլխավորի հունիսից, նրա պայմանագրի ժամկետը կսպառվի 2026 թվականի ամռանը` ԱԱ-ից հետո: