«Բարսելոնայի» հետ խաղից հետո «Էսպանյոլն» անմիջապես միացրել է խաղադաշտի ջրցանները

Լա լիգայի 36-րդ տուրի «Էսպանյոլ»–«Բարսելոնա» դերբիից անմիջապես հետո միացվել են խաղադաշտի ջրցանները: Դա, ըստ ամենայնի, «Էսպանյոլն» արել է այն նպատակով, որ իր խաղադաշտում քաղաքային մրցակցի ֆուտբոլիստները տոնակատարություն չանեն: Հիշեցնենք, որ «Բարսելոնան« հաղթել էր այս խաղում և ժամանակից շուտ ապահովել չեմպիոնությունը։

Կատալոնական ակումբը երկրի չեմպիոն է հռչակվել 28-րդ անգամ, 28 անգամ էլ եղել է փոխչեմպիոն:

Leave a Comment