Հայաստանը դուրս է եկել «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ

16 Մայիսի 2025, 10:20

Հայաստանը ներկայացնող 28-ամյա PARG-ը Survivor երգով դուրս է եկել «Եվրատեսիլ 2025» մրցույթի եզրափակիչ:

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը կայացել է մայիսի 15-ին Շվեյցարիայի Բազել քաղաքի St. Jacobshalle արենայում: Հայաստանից բացի՝ եզրափակիչ են դուրս եկել Լիտվան, Իսրայելը, Դանիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Ֆինլանդիան, Լատվիան, Մալթան, Հունաստանը։

«Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչը կկայանա մայիսի 17-ին: Հաղթողին կորոշի մասնակից երկրների պրոֆեսիոնալ ժյուրին և հեռուստադիտողների քվեարկությունը: Այս տարի մրցույթին մասնակցում է 37 երկիր։

PARG-ը ծնվել է Երևանում և մեծացել Վոլգոգրադում, որտեղ հետագայում տեղափոխվել է նրա ընտանիքը։ Ավարտել է Վոլգոգրադի թատրոնի և կինոյի պետական ​​ինստիտուտը։

Leave a Comment