Պաղեստինի ինքնավարությունը ստիպված կլինի գրավել Գազայի հատվածը այնտեղ մարտերի ավարտից հետո։ Այս մասին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄԷ-ի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդուլլահ բեն Զայեդ Ալ Նահյանը։
Նրան հարցրել են, թե ով պետք է ապահովի պաղեստինյան անկլավի անվտանգությունը Իսրայելի ռազմական գործողությունների ավարտից հետո, և արդյոք Պաղեստինի ինքնավարությունը կարող է ներգրավվել այդ տարածքի կառավարման գործում ապագայում:
«Վերջիվերջո, միայն պաղեստինցիները պետք է կառավարեն այս տարածքը»,- արձագանքել է ԱՄԷ արտգործնախարարը՝ ընդգծելով, որ արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պետք է զրկվի Գազայի վերահսկողությունից։
Նա համոզված է, որ Պաղեստինի իշխանությունները «հոգնել են գործերի ներկա վիճակից և ցանկանում են, որ պատերազմն ավարտվի»։
Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարն ասել է, որ այս փուլում գերխնդիրը պատանդների ազատումն ու «Գազայում հանգիստ պայմանների» ստեղծումն է։