Եմենի հութիները ստանձնել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի հրթիռային հարձակման պատասխանատվությունը

Եմենի հութիները՝ «Անսար Ալլահ» ապստամբ շարժումից, հրթիռային հարձակում են գործել Թել Ավիվի Բեն Գուրիոնի միջազգային օդանավակայանի վրա։ Այս մասին հայտարարել է հութիների կողմից ստեղծված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։

«Եմենի հրթիռային ուժերը գերձայնային բալիստիկ հրթիռով գրոհել են Բեն Գուրիոն օդանավակայանը, որը գտնվում է Յաֆֆայի շրջանում (Թել Ավիվ): Հրթիռը հաջողությամբ հասել է իր նպատակին՝ ստիպելով միլիոնավոր սիոնիստների փախչել ապաստարաններ և դադարեցնել օդանավակայանի գործունեությունը գրեթե մեկ ժամով»,-հաղորդել է «Հութիիրա» հեռուստաալիքը:

Ավելի վաղ իսրայելական զինվորականներն արձանագրել էին Եմենից հրթիռի հերթական արձակմանը։ Երկրի կենտրոնական հատվածում օդային հարձակման ահազանգ էր հայտարարվել։ Իսրայելական բանակի հայտարարության համաձայն՝ զինվորականներին հաջողվել է որսալ հրթիռը։ Հնարավոր անկման հետևանքով տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Leave a Comment