ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

«Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ». կարծես թրիլլերի վերնագիր լինի, բայց, ո’չ, այն իրականություն է։
Այս գիրքը պատմում է «Նեմեսիս» գործողության` հայ վրիժառուների գաղտնի առաքելության մասին, այն է` պատժել Հայոց ցեղասպանության անպատիժ մնացած կազմակերպիչներին, և այդ ամենը Նյուրնբերգյան դատավարություններից տասնամյակներ առաջ։
Սողոմոն Թեհլիրյանի հայտնի դատավարությունից բացի` գիրքը կենտրոնանում է նաև մյուս երիտասարդ վրիժառուների վրա, որոնք սահմաններ էին հատում, ապրում աքսորի մեջ, դառնում հերոսներ կամ Ստալինի ահաբեկչության զոհեր՝ արդարության հասնելու նպատակով։
Հեղինակ Բիրգիտ, Քոֆլեր-Բեթշարթը, ով լրագրող, նախկին դիվանագետ և մարդու իրավունքների պաշտպան է, համադրում է խորը ուսումնասիրությունները կինեմատոգրաֆիկ ներկայացման հետ` տալով կարևոր հարցեր.
– Ի՞նչ է լինում, երբ զանգվածային կոտորածները մնում են անպատիժ։
– Արդարությո՞ւն, թե՝ վրեժ.ո՞րն է ճիշտ ճանապարհը։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ