Հայտնի են Ազգերի լիգայի եզրափակչի մրցավարները

Շվեյցարացի Սանդրո Շերերի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկի Ազգերի լիգայի 2025 թվականի եզրափակիչը։ Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Եզրերում նրան կօգնեն Ստեֆան դե Ալմեյդան և Յոնաս Էռնին, տեսաօգնականը կլինի Ֆեդայի Սանը (բոլորը` Շվեյցարիա), չորրորդ պաշտոնյան նիդերլանդցի Սերդար Գյոզյուբյույուկն է։

Մրցաշարի եզրափակիչը կկայանա հունսի 8-ին՝ Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում։

Ազգերի լիգայի կիսաեզրափակչում հունիսի 4-ին կկայանան Գերմանիա – Պորտուգալիա, իսկ հունիսի 5-ին` Իսպանիա – Ֆրանսիա հանդիպումները։ Հունիսի 8-ին նախատեսված է նաև երրորդ տեղի հանդիպումը։

Leave a Comment