
Ռուսաստանը նպատակ ունի լիովին իրացնել Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների ներուժը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Մոսկվա չմեկնելու որոշումը։
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանից ժամանած պատվո պահակախմբերը մասնակցել են Մոսկվայի շքերթին՝ ի նշան Հաղթանակի տոնի և Սովետական Միությունում կռված ադրբեջանցի զինվորների հիշատակի։
«Տարբեր բաներ կարող են պատահել, ժամանակացույցերը միշտ տարբեր են, սակայն չնկատել ակնհայտը՝ նույնպես սխալ է, անարդար և, ասեմ նաև, վտանգավոր»,- ասել է նա՝ խոսելով Ալիևի բացակայության մասին։