ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Այս պատերազմը կավարտվի ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ճանապարհով», – ասել է Պետդեպարտամենտի ղեկավարը՝ Անթալիա ժամանելով ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու համար։
Ռուբիոն նաև նշել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է բարդ մնալ, սակայն Միացյալ Նահանգները հույս ունի, որ շուտով բանակցային գործընթացում առաջընթաց կգրանցվի։