Իրանը ուրանի հարստացման սահմանափակման համար պայման է դրել

Թեհրանը պատրաստ կլինի սահմանափակել ուրանի հարստացման մակարդակը և ազատվել բարձր հարստացված ուրանի պաշարներից, եթե ԱՄՆ-ը համաձայնի չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները։

Այս մասին հաղորդում է NBC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի քաղաքական հարցերով խորհրդական, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Շամխանին։

Նշվում է, որ Թեհրանը նույնպես պատրաստ կլինի միջազգային դիտորդներին թույլ տալ իր միջուկային օբյեկտները եւ կհամաձայնի ուրանի հարստացմանը բացառապես քաղաքացիական նպատակներով։

Ալի Շամխանին հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը «կգործի իր հայտարարություններին համապատասխան» և խոստովանել, որ այս դեպքում Թեհրանի և Վաշինգտոնի հարաբերությունները «կարող են բարելավվել»։

Իրանցի պաշտոնյան քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հռետորաբանությունը, ով նախկինում պնդում էր, որ Իրանին ձիթենու ճյուղ է առաջարկել և սպառնացել «առավելագույն ճնշում գործադրել Թեհրանի վրա», եթե ԱՄՆ առաջարկը չընդունվի։

Leave a Comment