Ավելի խիստ մեղադրանք է դրվել ծեծվողի վրա, քան ծեծողի․ Երկակի ստանդարտներն ուղղակի ճչացող են․ Լևոն Քոչարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն իր ելույթի ժամանակ անդրադարձավ Նոր Նորքի թաղապաետարանում օրերս տեղի ունեցած  միջադեպին։

«Ի վերջո ավելի խիստ մեղադրանք է դրվել ծեծվողի վրա, քան ծեծողի։ Ու Նիկոլ Փաշինյանը, «չընդունելով բռնությունը», ասում է՝ դե մարդ է, կարող է ինքնատիրապետումը կորցնել։ Բայց երբ Արմեն Գրիգորյանն անհաջող միտք էր արտահայտել, չեն ասել՝ դե մարդ է, կարող է սխալ է արտահայտվել, տարել են կալանքի ու էդ մարդը մահացել է դատարանի դահլիճում։ Երբ, օրինակ, գիտնական Ղարիբ Բաբայանը բորբոքվել է հրապարակի ադրբեջանական ակցիայից, չեն ասել՝ տուն-տեղ կորցրած մարդ է, կալանքի միջնորդություն են ներկայացրել։ Երկակի ստանդարտներն ուղղակի ճչացող են»,- ասաց Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment