Ֆրանսիայում ֆուտբոլային մրցաշարերի թիվը կարող է ավելանալ ևս մեկով — Armsport.am

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան նախատեսում է վերականգնել Լիգայի գավաթի մրցաշարը։ Ըստ L’Équipe-ի՝ ֆրանսիական ֆուտբոլում հնարավոր բարեփոխումներից մեկը կարող է լինել մրցաշարի վերադարձը, որը չի անցկացվել 2019/2020 մրցաշրջանից ի վեր։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Լիգայի գավաթին կմասնակցեն միայն այն ակումբները, որոնք չեն որակավորվել եվրոպական մրցաշարերին։

Այս բարեփոխումը պետք է դրական ազդեցություն ունենա ֆրանսիական ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրության աճի վրա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լիգա 1-ը կարող է անցկացնել չեմպիոնության համար փլեյ-օֆֆ փուլ։

Leave a Comment