Ո՞վ եք դուք, վարչապետը հրապարակային ձեզ դnւրu է շպրտել կառավարnւթյունից, Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը

Ո՞ւր թռավ Լևոն Քոչարյանը՝ փոքրիկ իշխանը, խոսաց փախավ, ուրեմն Լևոն Քոչարյան, եթե նեղվել ես վարչապետի խոսքերից, ձեր ողջ խմբակցության ու «Պատիվ ունեմ»-ին ուղղված, իմացի, որ հաջորդ հարց ու պատասխանին ձեզ ավելի խիստ գնահատականներ են սպասվում, որոնք արտահայտելու են ձեր ողջ էությունը: Այս մասին, այսօր՝ մայիսի 14–ին, ԱԺ-ում խմբակցության անունից ելույթ ունենալիս ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Լևոն Քոչարյանի ելույթին:
«Լևո՛ն Քոչարյան, ուշադիր լսի, ականջներդ ձգի ու լսի՝ այդ որ գալիս ես այստեղ ծեծերից ես խոսում, սրան այսպես քաշքշեցին, ինձ մեքենայի մեջ վայ, վայ, վայ քաշքշեցին, թևերս ցավաց և այլն, կգնաս հորդ կհարցնես՝ այդ ո՞նց էր լինում, որ մարդկանց զուգարանում ծեծում էին ու էլ զուգարանից դուրս չէին գալիս։
Կգնաս հորդ կհարցնես ո՞նց էին մարտի մեկին դիմահար կրակով մարդկանց սպանում փողոցներում, կգնաս հորդ կհարցնես՝ ո՞նց է Հայաստանում տեղի ունեցել հոկտեմբերի 27, կգնաս հորդ կհարցնես՝ ո՞նց էր Մեղրին փորձում փոխանակել Ղարաբաղի հետ, կգնաս հորդ կհարցնես՝ ո՞նց էր Ցեղասպանության հարցը սակարկում Թուրքիայի հետ հարաբերությունների ժամանակ, կգնաս հորդ կհարցնես, թե քո մանկության տարիքին ձեզ ի՞նչ էին ասում մեր ՀՀ շարքային ազնիվ քաղաքացիները, ում թալանում էիք առավոտից իրիկուն։
Մի հատ էլ եկել է ստեղ ժպիտով ասում Է՝ մեզանից ապօրինի գույք էդ ո՞վ ա ․․․ մարդը կարդում, կարդում է, չի ավարտվում ձեր ապօրինի գույքը, արա՛, հազարավոր մարդկանց փող եք լափել ու կերել»,- ասաց Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը նշեց, որ նրանք իրավունք չունեն ՀՀ-ում խոսել կոռուպցիայից. «Ո՞վ եք դուք, որ ՀՀ-ում ընդհանրապես խոսեք կոռուպցիայից, մարդու իրավունքների խախտումներից, թալանից, կառավարումից: Ո՞վ եք դուք ընդհանրապես, ձեր կառավարումը տեսանք, հեղափոխությունից հետո մի ամիս էլ չհասցրեցիք աշխատել, ձեր ապիկարությունը տեսանք, վարչապետը հրապարակային ձեզ դուրս է շպրտել կառավարությունից, շպրտել է դուրս ձեզ կառավարությունից: Դա է մեր վերջնական և հստակ գնահատականը ձեր կառավարմանն ընդհանրապես և ձեր էությանը։ Զզվեցրեցիք թողեցիք արդեն իսկականից, ձեռ եք առել այս ժողովրդին»,- ասաց նա:
Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ ապօրինի գույքի վերադարձման մեխանիզմն ընդունելու համար այո, երեք տարի է պետք եղել, բայց հիմա ամեն ինչ հատիկ–հատիկ վերադարձբվելու է պետությանը։
«Հիմա եկել, ջղաձգված ուզում եք ձեր լափածն ու թալանածը հետ բերե՞ք։  Փորձում են ՔՊ––ին մեղադրել այն կերած բաներում, ինչը իրենք են արել։ Այո, վարչապետը ասել է, լավ է արել, էլի է անելու, մենք էլ ենք անելու։ Ամբողջ ժողովրդի առաջ հրապարակային ձեր երեսը ցույց ենք տալ;ու, թե ով եք դուք, ով եք եղել ընդհանրապես, ու ուր եք գնում»,– հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղարը։

Leave a Comment