Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին խստորեն քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները Թեհրանի դեմ՝ Վաշինգտոնին մեղադրելով «Իրանի դեմ երկարամյա սաբոտաժի եւ տարածաշրջանում Իսրայելի հանցագործություններն արդարացնելու մեջ», տեղեկացրել է Mehr-ը։
Չորեքշաբթի առավոտյան կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արաղչին պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին մեկնաբանություններին, որն Իրանին մեղադրել է տարածաշրջանում անկայունությանն աջակցելու մեջ:
«Ես լսեցի ԱՄՆ նախագահի ելույթը երեկ երեկոյան, ցավոք, կեղծ տեղեկություններ ներկայացվեցին։ Հենց ԱՄՆ-ն է, որ վերջին քառասուն եւ ավելի տարիների ընթացքում իր պատժամիջոցներով, ինչպես նաեւ ռազմական եւ ոչ ռազմական ճնշումներով ու սպառնալիքներով խոչընդոտում է Իրանի ժողովրդի առաջընթացին։ Նա, ով իսկապես պատասխանատվություն է կրում Իրանի տնտեսական դժվարությունների համար, Ամերիկան է եւ նրա հեգեմոնիստական քաղաքականությունը՝ պարտադրված մեր ժողովրդին։ Փաստը, որ ԱՄՆ-ը աչք է փակում Իսրայելի սպառնալիքների եւ տարածաշրջանում Իսրայելի կատարած բոլոր հանցագործությունների վրա՝ փորձելով Իրանը որպես սպառնալիք ներկայացնել, մաքուր սուտ է։ Սա միտումնավոր փորձ է՝ խեղաթյուրելու իրականությունը, թե ով է իրական ագրեսորը»,- ասել է Արաղչին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 13-ին Սաուդյան Արաբիայում ելույթի ժամանակ Իրանն անվանել է «ամենակործանարար ուժը Մերձավոր Արեւելքում»՝ մեղադրելով Թեհրանին տարածաշրջանում անկայունության մեջ եւ ասելով, որ Միացյալ Նահանգները երբեք թույլ չի տա նրան միջուկային զենք ունենալ։