Shamshyan.com. Այսօր` մայիսի 14-ին, շտապօգնության մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Իջևան-Բերդ ավտոճանապարհի Բերդ քաղաքի սկզբնամասում բախվել են շտապօգնության և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Բերդ» բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով` շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է Արծվաբերդի առողջության կենտրոնի հաշվեկշռում:
Վիրավորներն են շտապօգնության վարորդը, բժիշկն ու բուժքույրը, և «Nissan»-ի վարորդը:
Լուսանկարը` Եղիշե Պետրոսյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: