Թրամփը կոչ է արել Սիրիային կանխել ԻՊ-ի վերածնունդը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի վարչակազմի նոր ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի հետ Էր-Ռիադում հանդիպման ժամանակ կոչ է արել Սիրիայի իշխանություններին կարգավորել Իսրայելի հետ հարաբերությունները Աբրահամի համաձայնագրերի շրջանակներում և կանխել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերածնունդը։ Այս մասին X-ում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։

Նրա խոսքով՝ ամերիկացի առաջնորդը «կոչ է արել նախագահ ալ-Շարաային մեծ աշխատանք կատարել սիրիացի ժողովրդի համար», այդ թվում՝ «ստորագրել Աբրահամի համաձայնագրերը Իսրայելի հետ» և «օգնել Միացյալ Նահանգներին կանխել ԻՊ-ի վերածնունդը»։

Leave a Comment