
Գազայի հատվածի հարավում՝ Խան Յունիսի Եվրոպական հիվանդանոցի վրա իսրայելական օդային հարձակման հետեւանքով զոհվել է առնվազն 28 մարդ, տասնյակները վիրավորվել են, հայտնել է Գազայի քաղաքացիական պաշտպանության գործակալությունը։
Տեղական աղբյուրների համաձայն՝ իսրայելական օդուժը վեց ռումբ է նետել հիվանդանոցի վրա՝ հարվածելով ներքին բակն ու շրջական տարածքը։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածել է հիվանդանոցի տակ գտնվող «ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների հրամանատարական կետը»։
BBC-ին հայտնում է, որ օդային հարվածի հետեւանքով տուժել է նաեւ իր հետ համագործակցող լրագրող։