Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) Գազայի հյուսիս-արևմուտքի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել անկլավի վարչական կենտրոնում գտնվող անվտանգ տարածքներ:
Համապատասխան հայտարարությունը հրապարակել է Իսրայելի զինվորականների պաշտոնական ներկայացուցիչ Ավիչայ Էդրին։
«Բոլոր նրանք, ովքեր ապրում են Ջաբալիայում, Թել էլ-Զաաթարում, Շեյխ Զայեդում, Ան-Նուրում, Աս-Սալամում և Ալ-Ռաուդում. վերջին նախազգուշացումը: Իսրայելի պաշտպանության բանակը պլանավորում է հարվածել այն տարածքներին, որտեղից հրթիռներն արձակվել են, ուստի, ձեր անվտանգության համար, խնդրում ենք ձեզ անհապաղ տարհանվել Գազա քաղաքում տեղակայված անվտանգ տարածքներ»,- գրել է Էդրին X-ում արաբերենով։
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակն իր գրառումը ուղեկցել է քարտեզով, որտեղ կարմիր գույնով պատկերված են հարձակման ենթակա տարածքները և տարհանման ուղղությունը: