ՖՈՏՈ. Ընկերը ծիծաղելով ասել է` «հեսա ինձ ցած եմ գցում», ապա նետվել է կամրջից. ինչ է կատարվել Կիևյան կամրջի վրա  

Այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։

2 երիտասարդ տղաներ Կիևյան կամրջի վրա կանգնած խոսելիս են եղել, երբ, ըստ նրանցից մեկի հայտնածի, ով այդ մասին պատմել է ոստիկաններին ու պարեկներին, իր ընկերը ծիծաղելով հայտնել է, թե «հեսա ինձ ցած եմ գցում», ապա նետվել է կամրջից։


Այս պահին դեպքի վայր են ժամանել մեծ թվով փրկարարներ, պարեկներ, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներ և շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել 2 մարզական կոշիկներ, ինչից հետո նրա հետ եղած ընկերը հայտնել է, որ դա Կիևյան կամրջից ցած նետված ընկերոջ «բոթասներն» են։ Այս պահին փրկարարները շարունակում են Հրազդան գետում որոնողական աշխատանքները։

 

 



Leave a Comment