Բաքվում շինծու գործերով նիստում Ռուբեն Վարդանյանն առարկություն է ներկայացրել դատավորների կազմի դեմ

Բաքվի զինվորական դատարանում այսօր տեղի է ունեցել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական հերթական դատական նիստը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ռուբեն Վարդանյանը վերաքննիչ բողոք և առարկություն է ներկայացրել գործը քննող դատավորների կազմի դեմ։ Նրա փաստաբան Ավրաամ Բերմանը հանդես է եկել առարկության պաշտպանության օգտին։

Պետական ​​մեղադրող Տարանա Մամեդովան պատասխանել է առարկությանը՝ նշելով, թե, իբր, Ռուբեն Վարդանյանի իրավունքները, «որոնք նախատեսված են քրեական դատավարության օրենսդրությամբ, ապահովված են, և պաշտպանությունը չի ներկայացրել դատարանի կողմից գործը քրեական հետապնդման մեջ շահագրգռվածությունը հաստատող կոնկրետ ապացույցներ, և խնդրել դատարանին առարկությունը թողնել առանց քննարկման»։

Դատավարությանը ներգրավված, այսպես կոչված, «տուժողները» դատարանին խնդրել են չբավարարել առարկությունները։

Խորհրդակցությունից հետո հրապարակվել է դատարանի որոշումը պաշտպանության կողմի առարկության վերաբերյալ, նշվել է, որ որոշվել է չքննել այն։

Աղաևը, արդարացնելով որոշումը, ընդգծել է, որ պաշտպանության կողմը, իբր, չի ներկայացրել կոնկրետ և հուսալի ապացույցներ այն մասին, որ գործը քննող դատավորների կազմը շահագրգռված է քրեական հետապնդմամբ։

Այնուհետև «տուժողներն» են ցուցմունք տվել դատարանում։

Իր հայտարարության մեջ «տուժող» Էմիլ Մեհթիևը, մասնավորապես, ասել է, թե «վիրավորում է ստացել Մարտակերտի ուղղությամբ արձակված ականանետային արկերի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով՝ հայկական բանակի մնացորդների և հայկական զինված կազմավորումների գործողությունները ճնշելիս»։

Հաջորդ դատական ​​նիստը նշանակվել է մայիսի 20-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment