Բազկամարտիկ Դավիթ Դադիկյանը՝ EAST vs WEST King of Table 14 մրցաշարի հաղթող

13 Մայիսի 2025, 20:30

Հայ բազկամարտիկ Դավիթ Դադիկյանը (+115 կգ) Ստամբուլում ընթացող EAST vs WEST King of Table 14 պրոֆեսիոնալ մրցաշարում հաղթել է բուլղարացի Գեորգի Ցվետկովին:

Մենամարտը ժամանակից շուտ է ավարտվել. Ցվետկովի մոտ մենամարտի ընթացքում երկգլուխ մկանի պատռվածք է տեղի ունեցել, և հաղթանակը շնորհվել է հայ մարզիկին:

Դավիթ Դադիկյանն արդեն 3 անընդմեջ հաղթանակ է տարել, այժմ զբաղեցնում է գերծանր քաշային կարգի 3-րդ հորիզոնականը և հավակնում է չեմպիոնական գոտեմարտին:

Leave a Comment