Հայտնի է, թե որքան է պահանջում ՄՅՈւ-ն Անտոնիի տրանսֆերի համար — Armsport.am

«Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի հարձակվող Էնթոնին, որն այժմ վարձավճարով հանդես է գալիս «Բետիսում», կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։ Այս մասին հաղորդում է Football-Espana-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»։ «Կարմիր սատանաները», իրենց հերթին, պատրաստ են բաժանվել Անտոնիից, եթե նրա համար ստանան 40-50 միլիոն եվրոյի առաջարկ։

Ընթացիկ մրցաշրջանում Անտոնին անդալուզյան ակումբի կազմում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ 25-ամյա խաղացողի ծառայություններով նաև հետաքրքրված է «Բարսելոնան»։

Leave a Comment