Մայիս 13,2025 19:35
Փաստաբան Ռոման Երիցյանի (լուսանկարում՝ ձախից) ՖԲ գրառումը.
Ուժգին ապտակ ՀՀ քննչական կոմիտեին Տիգրան Ուլուբաբյանի (լուսանկարում՝ աջից) գործով։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը և ավազակության հետ կապված քննությանը հետաքրքրող տվյալներ հայտնաբերելու նպատակով Տիգրանի բնակարանում խուզարկություն կատարելու քննիչի միջնորդությունը մերժեց։
Հիշեցնում եմ, որ խոշտանգման ենթարկված Տիգրան Ուլուբաբյանի բնակարանը քննչական կոմիտեն դատարանի ապօրինի որոշմամբ խուզարկել էր, սակայն քննությանը հետաքրքրող ոչինչ չէր հայտնաբերվել։
Ինչ վերաբերում է խոշտանգման վարույթին՝ այն մեռած է։
https://www.facebook.com/YeritsyanRoman/posts/pfbid0avSDbsbt9Nefiu8dtEjE7dZNJoLz5wbGWzH4vCyyma4uhDoAeaFNPg76JPJs919el
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)
